Հովհաննես Թումանյան «Պոչատ աղվեսը»

Դպրոցի գրադարանում աշխուժություն էր. «Պոչատ աղվեսը» հեքիաթի տիկնիկային ներկայացումն էր տարրական դասարանների աշակերտների համար:Գրադարանավարուհի Աստղիկ Համբարձումյանի ստեղծագործ մտքի թռիչքով ու չորրորդ դասարանի աշակերտներ Սոնա Բաղդյանի, Մարիա Միրզոյանի, Զինա Արզումանյանի, Արթուր Խաչատրյանի, Նունե Գրիգորյանի վարժ, սահուն խոսքով, պատմելու ու նկարագրելու շնորհալի կարողությամբ կենդանացան Մեծ հեքիաթագրի հերոսները՝ ներկաներին տանելով վառ ու երևակայական հեքիաթային աշխարհ:/նկարաշարն այստեղ/

Advertisements

Մեր բանակը 27 տարեկան է

Հայոց բանակի տարեդարձի առթիվ շնորհավորական բացիկով, ծանրոցներով ու գեղարվեստական համարներով այցելեցինք ՀՀՊՆ Մեղրիի  զորամաս, ուր մեզ արդեն սպասում էին մեր քաջ ու խիզախ տղաները:«Այս օրը հավասարապես բոլորինս է՝ սահմանին կանգնած զինվորինը, ծնողինը, բանակի մասին շարադրություն գրող մեր աշակերտինը, իր զինվորին սպասող աղջկանը և յուրաքանչյուր այն հայինը, ով իր աղոթքներում Աստծուց խաղաղություն և առողջություն է խնդրում հայ զինվորի համար»,-այս խոսքերով սկսվեց հանդիսությունը, ապա թնդաց երգն ու պարը, մեզ միացան մեր սահմաններն անառիկ պահող տղաները, ովքեր ոգևորությամբ ընդունեցին մեր սաներին՝ քաջ գիտակցելով, որ նոր սերունդը նույնպես հայրենասեր ու խիզախ հայի ժառանգորդն է և պատրաստ է պայքարի՝ ցանկացած ժամի:Շնորհավո՛ր ծնունդդ, մեր հզո՛ր բանակ:/նկարաշարն այստեղ/

Տոնական հանդես

1-4-րդ դասարանցիների տոնական միջոցառմամբ մեկնարկեց դպրոցի Ամանորյա հանդեսները:Ինքնատիպ ու յուրօրինակ համարներով հանդես եկան յուրաքանչյուրն էլ, նմանօրինակ էր միայն բոլորի բարձր տրամադրությունն ու ուրախ ժպիտը:Ձյունանուշն ու Ձմեռ պապը հանդեսի ցանկալի ու մշտական հյուրերն էին, որոնց անհամբեր սպասում էին փոքրիկները, որոնց ներկայությունն առավել հետաքրքրական դարձրեց Տոնը. երգ, պար, խաղ, արտասանություն… և, իհարկե, սիրելի Պապիկի Ամանորյան բաղձալի նվերներ:Անակնկալ էր ծնողխորհրդի կողմից շնորհակալագրերի հանձնումը դպրոցի տնօրենությանը:Ուրախ ու երջանիկ պահերով լեցուն տոնական հանդես էր:/նկարաշարն այստեղ/

Սովորել ենք անգլերեն տառերը

Տոնական տրամադրություն էր հինգերորդ դասարանում, աշակերտները սերտել էին անգլերեն տառերը:Ուսուցչուհի Լուսինե Թադևոսյանը հետաքրքրաշարժ բառախաղեր, հանելուկներ, երգեր էր ընտրել դասապրոցեսի համար:Հինգեցիներն երրորդ օտար լեզուն են անցնում դպրոցում՝ ռուսերենից և գերմաներենից բացի:Հասկանում են մեր ոսկեղենիկ լեզվի դերն ու նշանակությունն իրենց կյանքում՝ հայերեն մտածելու, հայերեն դաստիարակվելու, հայի տեսակը պահելու կարևորության գործում, սակայն չեն մոռանում նաև «Որքան լեզու գիտես, այնքան մարդ ես» կարգախոսը:Դասի ավարտին տիկին Թադևոսյանն աշակերտներին հանձնեց հավաստագրեր՝ անգլերեն լեզվի գրաճանաչության համար:Յուրօրինակ ու յուրատիպ դաս էր:/նկարաշարն այստեղ/