Ջուրը՝ կյանքի աղբյուր

Քիմիա առարկայի ուսուցչուհի Արմինե Հայրապետյանը 8-րդ դասարանում բաց դաս էր կազմակերպել, որը կրում էր «Ջուրը և՛ կյանք է, և՛ քիմիա» խորագիրը:  Աշակերտները խոսեցին ջրի ֆիզիկական և քիմիական հատկությունների, մոլեկուլի կառուցվածքի,  բևեռայնության մասին,  ներկայացրին ջրի՝ բնության մեջ հանդիպվող՝ պինդ, գազային, հեղուկ վիճակները:Ուսուցչուհին խոսեց ջրի դերի, նշանակության, կարևորության ու անհրաժեշտության մասին:Այս ամենին հաջորդեց լաբորատոր փորձերը, որն էլ ավելի ամրապնդեց աշակերտների տեսական գիտելիքները: Վերջիններս ջուրը դիտարկեցին որպես կրակ հանգցնող և կրակ առաջացնող, պարզեցին, որ ջուրն ունի մակերևութային լարվածություն, տեսան, թե որքան ակտիվ է պահում իրեն նատրումը ջրում, արթնացրին «քնած Ջինին»:Քիմիան համակցվեց ֆիզիկայի, գրականության, կենսաբանության ու աշխարհագրության հետ:Ներկաները մեկ անգամ ևս համոզվեցին, որ ջուրը կենսականորեն անհրաժեշտ է կյանքի բոլոր ձևերի համար, և որ ջուրը հենց ինքը կյանքն է:/նկարաշարն այստեղ/

Թողնել մեկնաբանություն